Տեսանյութում դպրոցականները ուզում են հայերին սպանել ու կոկորդը կտրել, իսկ Հայաստանում

Հայատյացության ամենավառ դրսևորումներից մեկը «խաղաղասեր» Ադրբեջանում. Նման գրառում է արել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում և տեղադրել տեսանյութ՝ նշելով, որ նկարահանողները ռուս բլոգերներ են, ովքեր շրջում են աշխարհով մեկ: Անցած տարի ամռանը Հայաստան էին այցելել։

«Տեսանյութում դպրոցական երեխանները ուզում են հայերին սպանել ու նրանց կոկորդը կտրել, իսկ Հայաստանը նման ադրբեջանցի մեծացող սերունդի հետ խաղաղություն են ուզում:

Հայաստանի այն ՀԿ-ները կամ անհատ անձինք, ովքեր ջանասիրաբար ադրբեջանական խաղաղություն են քարոզում պետք է վերանայեն իրենց մոտեցումը, այլապես, իրենք նույնպես ինձ համար թուրքին ծառայող լրտեսներ կհամարվեն…

Հ.Գ. Տեսանյութը նկարահանողները ռուս բլոգերներ են, ովքեր շրջում են աշխարհով մեկ: Անցած տարի ամռանը Հայաստան էին այցելել»,-գրել է նա: