ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը վերջին հրաժեշտն է տվել Վլադիմիր Ժիրինովսկուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն է տվել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն։ Պետության ղեկավարը կարմիր վարդերի մեծ փունջ է թողել, որից հետո մի քանի վայրկյան լուռ կանգնել է այնտեղ, գրում է aif.ru֊ն։

Նախագահի հեռանալուց հետո Արհմիությունների տան Սյուների սրահում սկսվել է Վլադիմիր Ժիրինովսկու հրաժեշտի արարողությունը։ Դահլիճը լցված էր քաղաքական գործչի ընտանիքի անդամներով ու հարազատներով, նրա կուսակիցներով ու գործընկերներով։

Վլադիմիր Վոլֆովիչին հրաժեշտ տալու է եկել նաև Ռուսաստանի նախկին նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։