Ապացուցեմ.
1. Չգիտեմ՝ Ջեբրաիլի պաշտպանական գիծը երբևէ տեսած կա՞ս: Ոչ մի տեխնիկայով այն ճեղքել հնարավոր չէր: Միակ հնարավոր տարբերակը դավաճանությունն էր:
Կարո՞ղ ես բացատրել,թե ինչպես պատահեց, որ մարտերի երրորդ օրը ողջ պաշտպանական գծից անհետացան, հօդս ցնդեցին, փախան միայն սպաները՝ զինվորներին թողնելով բախտի քմահաճույքին:
2. Ինչպե՞ս եղավ, որ Զանգելանի «Բարի գալուստ դժոխք» օպերացիայի ժամանակ ազերիներին շրջափակող զորամիավորումներին գրոհի ուղարկեցին՝ չտրամադրելով զրահատեխնիկա: Պարզագույն հրետակոծությունից հետո հետևակին ուղարկեցին գրոհի:
3. Ինչպե՞ս եղավ, որ Հադրութի պաշտպանության 1Օ-րդ օրը Հադրութում տեղակայված զորամիավորումների ուղիղ կեսին հանեցին ու ուղարկեցին իբր Ջեբրայիլ ազատագրելու, որոնք այդպես էլ տեղ չհասան, մնացին բեռնատարների թափքում ու ենթարվեցին օդային հզոր հարձակման ու վերացան:
4. Ինչպե՞ս թուրքը կարողացավ անարգել անցնել Հոնուձորով, պու այդքան մեծ զորախմբերով հասնել Շուշի, երբ օդը ամբողջությամբ փակ էր ու ազերիները ԱԹՍ ներ ու ավիացիա չէին կարողանում օգտագործել: Ինչպե՞ս եղավ, որ Հոնուձորի բարձունքում գտնվող մեր զորամիավորումները չկարողացան վերացնել ձորի միջով առաջ շարժվող թուրքերին:
5. Ինչպե՞ս եղավ, որ Շուշի ներթափանցած թուրքական ուժերին ամբողջությամբ ջախջախել էին, մնացել էին մի քանի տասնյակ, բայց հանկարծ այդ պահին հնչեց արայիկ հարությունյանի կոչը՝ շտապ ու անհապաղ էվակուացնել Ստեփանակերտը: Ի՞նչը պատճառ դարձավ խուճապի ու Շուշի տանող ճանապարհի անասելի խցանման: Շուշին ներսից ու դրսից պաշտպանողները համարյա 1 օր մնացին առանց զինամթերքի:
Լաչինի ու Մարտակերտի մասի ինչուները դեռ չեմ հարցնի: Կարծում եմ՝ այս ինչուների պատասխանները քեզ շատ բան կհուշեն:
Պարզ ասեմ. թուրքը չուներ շրջափակելու ոչ մի հնարավորություն անգամ: Լաչինում և հյուսիսային ճակատում մենք երբեք նահանջներ չենք ունեցել:
Այդ գիշեր ստորագրվել է կապիտուլիացիա՝ չգիտեմ ինչպես ու ում հրահանգով: