Դերասանուհի Մերի Մակարյանը արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում:
Նա հաճախ է ցուցադրում իր և դստեր ամենօրյա կյանքը իր ինստագրամյան էջում։
ԱՄՆ տեղափոխվելուց հետո ակնհայտ է դարձել Մերիի զգեստապահարանի փոփոխությունը, մասնավորապես, դրանում սկսել է գերիշխել բրենդային հագուստը:
Մերին ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ակնհայտ երևում է նրա բրենդային պայուսակն ու կոշիկը:
Դրանք Christian Dior համաշխարհային ճանաչում ունեցող բրենդին են պատկանում:
Մերիի պայուսակը մոտավորապես արժե 3000 ԱՄՆ դոլար, իսկ ամառային կոշիկները՝ 800 դոլար: