ՀՐԱՏԱՊ․Թշնամու տեղաշարժ է նկատվել․նրանք ․․․

Փառուխ-Քարագլուխ հատվածից թշնամու տեսադաշտում է հայտնվել նաև Սարդարաշենը․ գյուղի մոտակա բլուրին ադրբեջանցիներն են

Մարտի 24-ի՝ Փառուխ-Քարագլուխ ուղղությամբ ադրբեջանցիների ներխուժման հետևանքով Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղը ևս հայտնվել է թշնամու թիրախում։ Գյուղի՝ Փառուխին սահմանակից հատվածից դիտարկվում են սարդարշենցիներին պատկանող դաշտերը։

«Վարելահողեր կան, որ իրենց տեսադաշտում են։ Ադրբեջանցիներն առաջացել են, թմբերի վրա դիրքավորվել՝ Փառուխի կողմից, էդտեղից էլ մեր դաշտերը երևում են։

Ամսի 24-ից ոնց եկել են հասել այդտեղ, շարունակում են նույն տեղում էլ մնալ։ Մի հողակտոր՝ 3 հա մակերեսով, որն ադրբեջանցիների գտնվելու տեղից մոտ 300 մետր է հեռու, բացառվում է մշակելը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սարդարաշենի համայնքապետ Հայկ Հակոբյանը ։