ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանին փոխարինողի անունը հայտնի է․ ով է նա /տեսանյութ/

Փաշինյանի «աղջիկ» ժամանակվա, այն է՝ 2018-ի հեղափոխության ընթացքում առկա վարկանիշից բան չի մնացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նրա փոխանցմամբ՝ հարցված 1000 մասնակիցների մոտ 20 տոկոսն է այսօր հավանում Փաշինյանի քաղաքական թիմի գործողությունները։ Ավելին, նրա պնդմամբ, այսօր տեղի ունեցող արտաքին քաղաքական գործընթացները ներքին քաղաքական պրոցեսների համատեքստում վկայում են, որ լուրջ տարաձայնություններ կան հենց իշխող թիմի ներսում։

«ՌԴ-ն առայժմ ոչ ընդգծված Փաշինյանի հետևորդներ է նախապատրաստում իր համար՝ հենց նույն ՔՊ-ից, այդ թեկնածուներից են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը»,- հայտարարել է բանախոսն ու ավելացրել. «չեմ բացառում նաև, որ Փաշինյանն այլեւս պետք չէ իրեն իշխանության բերողներին, և նրանք նույնպես նոր թեկնածու են նախապատրաստում»։

Բանախոսը ներկայացրել է նաեւ հեղինակավոր կազմակերպության իրականացված վերջին սոցհարցման արդյունքները ու թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։