Սե#ս-հաշվիչ. քանի կալորիա եք այրում սիրով զբաղվելիս

Մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ մտածել է. «Քանի՞ կալորիա եմ կորցնում սեքսի ընթացքում»: Այժմ դուք հնարավորություն ունեք պարզելու այս ցուցանիշը։ Սուրբ Վալենտինի օրվա համար բրիտանական From Mars ընկերությունը հավաքել է սեքսի մասին բոլոր հետազոտությունները և թողարկել Sexercise հաշվիչը։

Կայքը շատ հեշտ է օգտագործել. անհրաժեշտ է ընտրել սեքսի դիրքերի ցանկից (կայքում դրանցից 12-ն է, ստեղծողները ընտրել են ամենատարածվածները), իսկ ստորև նշեք դրանցում անցկացրած րոպեների քանակը։ Այո, համաձայն ենք, դժվար թե որևէ մեկը հաշվի ժամանակը նման կրքոտ պահին։ Բայց հանուն փորձարկման` արժե դա անել:

Գլխավորը` զուգընկերոջդ զգուշացնելն է, այլապես տարօրինակ իրավիճակ կստացվի, եթե ամեն անգամ նայես ժամացույցին կամ, ավելի վատ՝ սմարթֆոնին։