ՀՐԱՏԱՊ․ կգործեն գազի նոր՝ ավելի բարձր սակագներ

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ:

Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, օրակարգի առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲ ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։

Սահմանվել են «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները. ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խ/մ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4%։