Wargonzo նախագիծն այժմ ավարտին է հասցնում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին փաստագրական ֆիլմի աշխատանքները:
«Մեծամասամբ անձնական պատմություն է լինելու ՝ հաշվի առնելով մեր թիմի վերաբերմունքը Արցախի և այնտեղ ապրող ու կռված մարդկանց հանդեպ»,- հատնում են նախածի տելեգրամյան ալիքում՝ նշելով, որ նկարահանումների հիմնական մասը մարտական գործողությունների ընթացքում պարզապես իրավունք չեն ունեցել ցուցադրելու։
«Ինչ-որ կադրեր կարող էին տեղեկատվության աղբյուր դառնալ հակառակորդի համար, բացահայտել զորքերի գտնվելու վայրը կամ այն կողմի պլանները, որը լուսաբանում էինք»։
Այսօր արդեն նախագծի անդամները հնարավորություն կունենան ցուցադրելու իրադարձությունների մասին ֆիլմը, որը կոչվում է «Առանց թղթադրամի»:
Տեսանյութերից մեկը, որն արդեն հրապարակված է, ներկայացնում է Շուշիում վերջին մարտերը։
«Այն վաշտից, որի հետ գտնվում էինք Քարինտակի խաչմերուկում, շատերը չեն փրկվել։ Ըստ դեպքերին մասնակից անձանց պատմությունների՝ կորուստները կազմել են անձնակազմի շուրջ 60 տոկոսը»։
Նախագծի հրապարակած տեսանյութից բացի, դեպքերին ավելի մանրամասն նախագծից կծանոթացնեն ֆիլմով։