ՀՐԱՏԱՊ․Մեր զինվորների ոչնչացումը վերջ կդնի․․․

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը չի բանակցի Մոսկվայի հետ Մարիուպոլում ուկրաինացի զինվորականներին ոչնչացնելու դեպքում, որոնց ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս առաջարկել է հանձնվել։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մարիուպոլում 36-րդ ծովային բրիգադի 1026 զինծառայող է հանձնվել։ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ Ռուսաստանը մարդկային է վերաբերվում ինքնակամ հանձնված ուկրաինացի զինծառայողներին։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմը հայտարարել է հումանիտար միջանցքներով ուկրաինացի բոլոր զինվորականներին ազատելու պատրաստակամության մասին և երաշխավորել է զենքերը վայր դրած ազգայնականների կյանքը։ Ուկրաինական կողմը մերժել է այս առաջարկը։

«Մարիուպոլը, հավանաբար, հավասար է տասը Բորոդյանկայի, և ես ուզում եմ ասել, որ մեր զինվորականների, մեր տղաների ոչնչացումը վերջ կդնի բոլոր բանակցություններին»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում Strana.ua-ն։

2014 թվականին ԴԺՀ-ի հռչակման պահին Մարիուպոլը, որի բնակչությունը կազմում էր մոտ 450 հազար մարդ, Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքն էր համարվում Դոնեցկից հետո։ Մարիուպոլը և նրա արևելյան արվարձանները դարձել են Ուկրաինայի ամենաթեժ հակամարտությունների վայրերից մեկը։