Սպանեցին քրոջս, Քրիստոսի նման տանջվել էր. ողջ ճշմարտությունը ռաբիս երգչուհի Անուշ Պետրոսյանի քրոջ ողբերգական մահվան մասին

starnews.am-ը գրում է.

Իրեն ռաբիսի թագուհի հռչակած ամերիկաբնակ երգչուհի Անուշ Պետրոսյանի անձնական ողբերգության մասին քչերը գիտեն:

Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ նրա քույրը՝ 25-ամյա Հասմիկը, մահացել էր: Մահվան պատճառն ըստ հարազատների՝ բժշկական ոչ ճիշտ միջամտությունն էր:

«Բժիշկները սպանեցին քրոջս, փոքր վիրահատական միջամտություն էր, որը պետք է արվեր, որպեսզի երեխա ունենար: Վիրահատությունից երեք օր անց պետք է տուն գնայինք, սակայն 7 ամիս պայքարեցինք նրա կյանքի համար: Քրիստոսի նման տանջվեց Հասմիկս: Հասմիկս գեղեցիկ, հարդարված, ուրախ գնացել էր հիվանդանոց, այն էլ այսպեղ եղավ»:

Այդ շրջանում ըստ Անուշի՝ ինքը չէր երգում, իսկ քրոջ մահից հետո մնացել է միայնակ:

Հավելենք, որ Անուշը նրա գերեզմանաքարի մոտ տեսահոլովակ է նկարահանել: