Թշնամու կողմից սպանվել է 13 հայ զինծառայող, վիրավորվել ՝ 42-ը, գերեվարվել է 62 զինվորական և 3 քաղացիական անձ

Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ ասովում էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաև խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպի և հրապարակի:

Ակնկալում ենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար:

Հատկանշանական է, որ նույն բանն ասել Է նաև վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցության ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը Պուտինին հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։

Թերևս փաստ է, որ Արցախում խաղապահ ուժերի տեղակայումից հետո Ադրբեջանի կողմից սպանվել է 13 հայ զինծառայող, վիրավորվել ՝ 42-ը, գերեվարվել է 62 զինվորական և 3 քաղացիական անձ խաղաղապահ ուժերի պատասխաատվության գոտում մինչ այսօր Ադրբեջանի կողմից սպանվել է 13 հայ զինծառայող, վիրավորվել ՝ 42-ը, գերեվարվել է 62 զինվորական և 3 քաղացիական անձ, բռնազավթվել է Խծաբերդ-Հին Թաղեր և Ասկերանի շրջանի
Փառուխ գյուղերի տարածքները։