Ո՞նց կարելի է գիշերը մեքենայով գալ ու սրբել-տանել ամեն ինչ՝ անգամ…

44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կատարված գողության մասին, գրում է tert.am-ը։

«Ես չգիտեմ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին,լավ դուք խիղճ ունե՞ք,ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ անգամ խաղալիքներ,ու շատ լավա եղել,որ ծեծ եք կերել ու էն բանից հետո,որ մուննաթ եք եկել թե բա «կարողա սոված մեռնեմ»։

Տո պիտի սատկեիր,բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,-գրել է նա՝ նշելով, որ ինքը դեմ չէ, եթե կոնֆետ են վերցնում, բայց նպատակային թալանն անընդունելի է։

«Խնդրում եմ չասեք դրածա թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք,բայց դա օգտվել չի,դա գողություն է սրբավայրից»,-նշել է նա։