ՀՐԱՏԱՊ․ 300-ից ավել վարձկաններ հայտնվել են շրջափակման մեջ, որից հետո․․․․

Մարիուպոլում ուկրաինական խմբավորման մոտ 400 օտարերկրյա վարձկան է շրջափակված: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Ընդհանուր առմամբ, «Ազովստալ» ձեռնարկության տարածքում շրջափակված է մինչև 400 օտարերկրյա վարձկան»,- ասել է նա։

Գերատեսչության ներկայացուցիչը մանրամասնել է, որ նրանց մեծ մասը եվրոպական երկրների քաղաքացիներ են, մասնավորապես՝ կանադացիներ։

«Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարիուպոլում զինյալների միջև ռադիոխոսակցություններն անցկացվում են վեց օտար լեզուներով»,- հավելել է Կոնաշենկովը։

Աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայում այժմ ավելի քան 4800 օտարերկրյա զինյալ կա: