ԿԱՐԵՎՈՐ․ սահմանին մեկ օր առաջ զոհ ունեինք, իսկ Սերժը քրքջում էր Ալիևի հետ

Նորություն չէ, որ Հայաստանյան նախկին իշխանությունները արտերկրում Ալիևի հետ հանդիպումների ժամանակ ամեն բան անում էին վերջինիս հաճոյանալու համար, իսկ Հայաստանում ջանք չէին խնայում նույն Ալիևին ամենավերջին բառերով քննադատելու համար։ Նման քաղաքականություն էին որդեգրել թե Ռոբերտ Քոչարյանը, և թե Սերժ Սարգսյանը։

Միայն այն, որ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ ամեն անգամ խոստանում էին վերադարձնել Արցախի 7 շրջանները, իսկ Հայաստանում ամենավերջին հայհոյանքներն էին հնչեցնում նրանց հասցեին, ովքեր թեկուզ մի սանտիմետր հող կտային Ադրբեջանին, արդեն իսկ ի ցույց է դնում վերջիններիս երեսպաշտությունը։

Ստորև ներկայացնում ենք դեռևս 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ արված մի լուսանկար, որտեղ Սերժ Սարգսյանը լիաթոք քրքջում է Ալիևի հետ, սակայն ամեն ինչ այդքան տխուր չէր լինի, եթե դրա նախորդ օրը սահմանին զոհ չունենայինք։