ՀՐԱՏԱՊ․ ՖՈՏՈ․ Հայտնի պաշտոնյայի ընտանիքը սպանված է հայտնաբերվել

Մոսկվայում սպանված է հայտնաբերվել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւի ընտանիքը։ Այս մասին հայտնել էր Baza-ն։ MK-ի տեղեկություններով սպանության մասին լուրը իրավապահ մարմինները ստացել են 14.30-ին։ Նախորդ օրը երեկոյան ընտանեկան վարորդը տեսել է նրանց եւ ոչ մի կասկածելի բան չի նկատել։

Այսօր չի կարողացել կապ հաստատել ղեկավարի հետ, Ավաեւը չի պատասխանել նաեւ ավագ դստեր զանգերին։ Ժամանելով Ավաեւների բնակարան’ վարորդն ու ավագ դստեր ամուսինը հայտնաբերել են Ավաեւ ամուսինների եւ նրանց կրտսեր դստեր մարմինները։

Հանցագործությունը տեղի է ունեցել Ունիվերսիտսկայա փողոցի տներից մեկում։ Բնակարանում խառնաշփոթ էր, մի սենյակում մեծահասակների դիակներն էին, մյուսում՝ երեխայի մարմինը։ Ըստ նախնական վարկածի՝ 51-ամյա Վլադիսլավը կրակել է իր 47-ամյա կնոջն ու 13-ամյա դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել։ Նման կասկածի տեղիք է տվել այն, որ զենքը գտնվել է Ավեւի ձեռքում։

Դեպքի վայր են ժամանել Մոսկվայի քննչական կոմիտեի ղեկավար Անդրեյ Ստրիժովը եւ նրա տեղակալ Սերգեյ Յարոշը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։