ՀՐԱՏԱՊ․Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը․․․հայտարարություն Արցախից շրջանառվող լուրի մասին․․․

Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարություն
Սիրելի՛ հայրենակիցներ

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։

Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին։