ՀՐԱՏԱՊ․ 2 ԱԹՍ է ոչնչացվել, որոնցից մեկը` …

Ռուսաստանի Կուրսկի շրջանում ռուսական հակաօդային պաշտպանությունը երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացրել: Այս մասին հայտնում է Anna news-ը` կից հրապարակելով խոցված ԱԹՍ-ների լուսանկարները:

Պարզվել է, որ դրանցից մեկը Բայրաքթար է: Ըստ ռուսական ալիքների, թուրքական այս հարձակողական անօդաչուները, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են Բրյանսկի վրա հարձակվելու համար: Երկրորդ անօդաչու թռչող սարքը, որը որսացել են Կուրսկի շրջանում, ուկրաինական UJ-22 Airborne-ն է: