Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Դեբեդ գետը 2 տարեկան աղջիկ երեխա է ընկել: Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին, որ երեխայի մայրը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել և նշել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերն ինքն է 3-4 մետր բարձրությունից գցել գետը:
Երեխային գտել և փրկել է Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը:
Аuroranews.am-ին հաջողվել է կապ հաստատել աղջնակի կյանքը փրկած երիտասարդի հետ: Մանրամասները` տեսանյութում: