Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող կորտեժի վրաերթի հետևանքով մահացած Սոնան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանի դուրստրն է:
Նշենք, որ Սոնան ծնվել ու մեծացել էր էր Արտաշատի՝ Բերքանուշ գյուղում: Անցած տարի էր ամուսնացել Երևանում էր բնակվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող
սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի
28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: