Տեսանյութ․ Ինչպեu է Փաշինյանի կորտեժն անցնnւմ վթա_րված կնnջ կողքով. (18+)

Տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվել է ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոմեքենաներից մեկի կողմից 29-ամյա հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու տեսանյութը։

Ըստ հրապարակված կադրերի՝ հղի կնոջը վրաերթի ենթարկող մեքենայի հետևից անցնում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող այլ մեքենաներ, և ավտոշարասյան մեքենաներից ոչ մեկը չի կանգնում դեպքի վայրում։

Շտապօգնությունը դեպքի վայր է հասնում մոտ 5 րոպե հետո։