«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչ «հիվանդություններ» է բուժում սե#սը (18+)

ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:

Այս անգամ կփորձենք պարզել՝ ինչ «հիվանդություններ» է բուժում սեքսը. որոնք են պարբերաբար սեքսով զբաղվելու առավելությունները:

Առողջ և ռեգուլյար սեռական կյանքը ամրացնում և կարգավորում է իմուն համակարգը, հատկապես կանանց մոտ, քանի որ կանացի հորմոնները առավել մեծ ազդեցություն են ունենում իմուն համակարգի վրա: Երջանկության հորմոնը՝ սերոտոնինը պարզապես ինտենսիվ արտադրվում է սեքսից հետո և երջանկություն պարգևում զույգերին:

Բնականաբար առողջ սեռական կյանքը դրական է անդրադառնում մարդու հոգեհուզական վիճակի վրա `այդպիսով բարձրացնելով կնոջ և տղամարդու կյանքի որակը:

Տղամարդկանց մոտ կանոնավոր սեռական կյանքը նպաստում է շագանակագեղձի գործունեության կարգավորմանը, ապահովում է սեռական օրգաններում անհրաժեշտ արյան շրջանառություն, դրական է անդրադառնում սերմառաջացման պրոցեսի վրա՝ նպաստում է սերմնաբջիջների ինտենսիվ արտադրությանը: Ռեգուլյար սեռական կյանքով ապրող տղամարդկանց մոտ քիչ են առաջանում սեռական թուլություն և վաղաժամ սերմնաժայթքում:

Կանանց մոտ արգանդի և հեշտոցի պատերի դիրքի խախտում (իջեցում) կարող է զարգանալ անկանոն, ընդհատումներով սեռական կյանքով ապրելու պատճառով:

Կանոնավոր սեռական կյանքը բարերար ազդեցություն է ունենում ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ առողջության վրա, նպաստում է զույգի նեդաշնակ կյանքի ապահովմանը: