«Սոնայի թևերը» մնացին կախված․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող կորտեժի վրաերթի հետևանքով Սոնայի ու իր չծնված բալիկի մահը խորհուրդ ունի։ Վարչապետն ինչպես երկիրն է ղեկավարում, այնպես էլ իր ավտոշարասյունն է վարում՝ անկարգ, արագ, թափթփված, անպատասխանատու։ Սոնայի ու իր չծնված բալիկի մահը մեծ մասշտաբով մեր երկրի վիճակն է արտահայտում։

Մենք կանգնած ենք վարչապետի ավտոշարասյան առաջ։ Դաժան վրաերթը եղել է․ այն անցել է հայ ժողովրդի վրայով, «լխճել նրան»։

Հազարավոր զոհեր, հաշմվածներ։ Հազարավոր կոկոններ չբացված, կոկոնների տեղ՝ մի բուռ ոսկոր, արյան մեջ կորած երկիր։

Մեզ վրաերթի ենթարկողը հիմա ազատ շրջում ու մեղավորներ է փնտրում։ Երեկ վրաերթի ենթարկված Սոնան ընդհանրական ավտովթարի տասնյակ հազարավոր տուժածներից երկուսն էր՝ մայրն ու չծնված բալիկը։

Մյուս խորհուրդն այն է, որ Սոնան «Թևեր ՏՏ» կենտրոնի ղեկավարն էր, տարհանված արցախահայերի բնակարանաշինության բարեգործական ծրագիրն իրականացնողներից։ Թևեր։ Այո, այդ թևերը Արցախին ու հայ ժողովրդին կսովորեցներ

Նյութի աղբյուրը