Аuroranews.am-ը տեսանյութ է ստացել, որում երևում է թե ինչպես է այսօր Երևանի փողոցներով անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը: Տեսանյութը դիտելիս անհնար է չնկատել, որ շարասյունը ընթանում է շատ դանդաղ ու զգուշավոր կերպով:
Հարկ է նշել, որ վարչապետին տեղափոխող ավտոմեքենայի անցնելու պահին մեքենաները սկսեցին ազդանշան տալ, ըստ ամենայնի, ի նշան 2 օր առաջ տեղի ունեցած ողբերգական վրաերթի:
Հիշեցնենք, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ավելի ուշ հաստատվեց, որ ոստիկաններն ուղեկցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: