ՀՐԱՏԱՊ․ հենց նոր Հայաստանում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ այն ցնցել է․․․

Սույն թվականի մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան- Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռի մարզերում ` 5 բալ , Տավուշի մարզում 3-4 բալ, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերում 3 բալ ուժգնությամբ: