ՀՐԱՏԱՊ․ «Առանց գլխիս կպնելու»…միայն տեսնեք ինչ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի որդուն բերման ենթարկելու ժամանակ․․․/տեսանյութ/

ՀՀ 2-րդ նախագահի որդին, Լևոն Քոչարյանը, բերման է ենթարկվել։ Նա Բաղրամյանը փակող քաղաքացիներից մեկն է։

Ոստիկաններին Քոչարյանը զգուշացրեց, որ իրեն բերման ենթարկեն առանց գլխին դիպչելու և ինքը նստեց ոստիկանական մեքենան․ «Ես որ դուրս գամ, մեր պայքարը շարունակվելուա»։

Միաժամանակ, ոստիկանությունը տեղեկացնում է, որ բերման է ենթարկվել 70 անձ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ևս հայտնել է բերման ենթարկվելու մասին․«Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելու»,-գրել է նա։