ՀՐԱՏԱՊ․ քիչ առաջ սպանել են նախկին ոստիկանապետի աղջկան․․․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստկիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։

Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։ Բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։

Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր։