Հյուսիսային Ուելսից 40-ամյա Լուանա Ռիբեյրան անսպասելի միջոց է առաջարկել՝ օգնելու նրանց, ովքեր ցանկանում են ավելի լավ քնել և փրկել իրենց ամուսնությունը։ Կնոջ խոսքով՝ զույգերը պետք է առանձին քնեն, հայտնում է The Sun-ը։
Ռիբեյրան ամուսնացած է եղել վեց տարի, սակայն ամուսնության առաջին ամիսներին որոշել է ամուսնու հետ քնել տարբեր սենյակներում։ Այս պայմանավորվածության շնորհիվ կինը հնարավորություն ունի ամեն առավոտ պատրաստվել ամուսնու հետ հանդիպմանը։ Նա նշում է, որ երեխաներն առանձնացված քնելու համար խոչընդոտ չեն դարձել. որպես կանոն, ինքը և ամուսինը որդուն քնեցնում են երեկոյան, իսկ մայրը միշտ հոգում է իր փոքրիկ դստեր մասին, եթե նա գիշերը արթնանա։
Ռիբեյրան բոլոր զույգերին հորդորել է քնել առանձին սենյակներում։ «Մենք գրեթե միշտ լավ ենք քնում: Թվում է, թե պարզ է, բայց իմ սեփական փորձից և ընկերներից ես գիտեմ, որ դա միշտ չէ, որ տեղի է ունենում համատեղ քնելու դեպքում, ասում է նա։ «Իսկ հոգնածությունը հանգեցնում է դյուրագրգռության և խանգարում է զուգընկերոջ նկատմամբ ավելի համբերատար լինելուն»: