ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ կրակոցները շարունակվում են, մեկ վիրավոր ունենք, իսկ մնացածը տարհանվել են․․․

Հակառակորդը ինտենսիվ կրակում է Գեղարքունիքի մարզում` Սոթքի հանքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Թշնամին Սոթքի հանքի ուղղությամբ 2 ժամ է ինտենսիվ կրակոցներ է սկսել: Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը վիրավոր է, բայց ինչ վնասվածք է ստացել՝ չեմ կարող հստակ ասել, աշխատակիցները տարհանվել են:

Այս պահին կրակոցները շարունակվում են` ավելի քիչ ինտենսիվությամբ»,-ասաց նա: