Թշնամnւ կողմից հրազենային վիրավnրում uտացած քաղաքացnւն այժմ վիրահատում են․․․․պարզվում է նա․․․

Հակառակորդի կողմից Սոթքի հանքի ուղղությամբ կրակոցները սկսել են երեկ երեկոյան և պարբերաբար շարունակվում են մինչև այսօր ցերեկը, Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցների անվտանգությունն ապահովվելու համար նրանք տարհանվել են: Այս մասին 24News-ին տեղեկացրել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Ունենք մեկ վիրավոր աշխատակից, ով մեր արտադրական մասի հորատողն է, նա վնասվածք է ստացել ձախ թևի կողմից, բարեբախտաբար ներքին օրգանների վնասվածքներ չունի, գտնվում է բժշկական հոսպիտալում, այս պահին վիրահատվում է, բժիշկները ընդհանուր առմամբ վիճակը գնահատում են կայուն»,-մանրամասնել է Ռուզաննա Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ այս պահին կրակոցները դադարել են: