Մալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սե#սը 10 տարի անց

Հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշեւան Instagram-ի իր էջում կիսվել է «Սքանչելի նոր սեքս» հոդվածի հղումով և կից գրառում կատարել:

«Սեքսը մարդկային մեծ ֆիզիոլոգիայի մի մասն է: Այն չի փոխվել հազարամյակների ընթացքում: Բայց ի՞նչ կլինի մեզ հետ առաջիկա 10 տարիներին: Ինչպե՞ս կփոխվի մտերմությունը»,- նման հարց է հնչեցրել Մալիշեւան և խորհուրդ տվել կարդալ այս հարցի վերաբերյալ գիտնականների հետազոտությունները:

Հոդվածում ասվում է, որ շուտով կլինեն սեքս-ռոբոտներ, որոնց հետ կարող եք զրուցել, օրգազմը դուրս կգա գլխից, իսկ մարդիկ ավելի ու ավելի քիչ սեռական հարաբերություն կունենան:

Գրառման մեկնաբանություններում օգատերերը Մալիշևային բարդ հարցեր են տվել, որոնցից մի քանիսին նա պատասխանել է:

«Իհարկե ոչ: Մարդը մարդու կարիքն ունի: Բայց սա կանխատեսում է: Տխուր ու դառը: Բայց այն շտկելու ժամանակ կա՞ չէ»:
— պատասխանել է Մալիշեւան հետևորդին, ով հարցրել էր, թե արդյոք հեռուստահաղորդավարուհին կցանկանար «դա» իր երեխաների համար: