Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:
Նա ընկել էր Դեբեդ գետը:
Նշենք, որ Արմինեն հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր:
Ամիսներ առաջ Վահեն Women’s club-ի բեմից կնոջը սիրո խոստովանություն էր արել:
«Գանձ, կյանք, սիրտ, ես քո համար գժվում եմ»,-նշել էր Վահեն՝ իր խոսքը համեմելով հումորով:
Հավելենք, որ նրանք ամուսնացել են նախորդ տարի: