Մոսկվայում ադրբեջանցին հայերի է դանակահարել․ կա մեկ զոհ
«Կիրակի գիշերը ժամը 3.30-ի սահմաններում Бакинский дворик ռեստորանի մոտ բախում է սկսվել, որը վերաճել է դանակահարության։ Ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ,
որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու հաջորդ օրը մահացել է։
Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է 25-30 տարեկան ադրբեջանցի»,- գրում է ալիքը։
Infoteka24-ի նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ ռեստորանի հայ այցելուները նկատել են, որ իրենց տրամադրված կտրոնը չի համապատասխանում կատարված պատվերին։