ՇՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ․ Տիգրանաշենն ու Տավուշի յոթ գյուղերը պետք է անցնեն․․․

Սահմանագծման արդյունքներով Ադրբեջանը հույս ունի Տավուշի եւ Ադրբեջանի մարզերի գյուղեր ստանալ։

«Ղազախի եւ Քյարքիի 7 գյուղերի վերադարձը կիրականացվի սահմանագծման գործընթացի պահանջին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, տեղեկացրել է APA-ն։

Խալաֆ Խալաֆովը նշել է, որ «Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձի հետ կապված հարցը լուծվելու է անցկացվող բանակցությունների արդյունքում»։

«Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածք չեն։ Այդ տարածքներն Ադրբեջանի տարածքներն են։ Քանի որ այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանագծման գործընթացը, հարցը կդիտարկվի այդ շրջանակում։ Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ կքննարկվի եւ լուծում կստանա»,- համոզված է փոխարտգործնախարարը։