ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ինչպես են փրկարարները դուրս բերում սիրված հաղորդավարուհուն

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:10-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Քոբայրի մոտ նավակից կին է ընկել գետը: Ժամը 17:00-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել մի կին:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Առաքելյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ա. Ուլուխանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Նա Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արմինե Ճաղարյանն էր: