ՀՐԱՏԱՊ․ Հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ կլինի, եթե․․․/տեսանյութ/

Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի արագ հաջողությունը Ուկրաինայում, որ Բաքվում չմտածեն օգտվել առիթից։ Հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ կլինի, եթե Ռուսաստանն ակնհայտ ռազմական պարտություն կրի Ուկրաինայում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը․

«Ադրբեջանն ու Թուրքիան կօգտվեն Ուկրաինայում ՌԴ ձախողումից։ Եթե տեսնեն, որ նժարը թեքվում է Արևմուտքի կողմը, Ադրբեջանի պահվածքը տարածաշրջանում ավելի կոշտ ու ագրեսիվ կդառնա։ Ռուսաստանի պարտությունն ավերիչ հետևանքներ կունենա հետխորհրդային տարածքի վրա»,-նշել է Խալաթյանը։

Քաղաքական մեկնաբանի խոսքով, այս պահին Ուկրաինայում կշեռքի նժարը Ռուսաստանի կողմն է։ Սակայն ռուսական բանակը կռվում է թվաքանակով 2 անգամ մեծ բանակի հետ և այսպես շարունակվելու դեպքում, չի բացառվում, որ Պուտինը մոբիլիզացիայի գնա։