Հայաստանում դոլարը մինչև մայիսը 26-ը նորից կէժանանա․ որն է պատճառը

Դեֆոլտից խուսափելու նպատակով, 2022թ մայիսի 4-ին Ռուսաստանը կատարեց իր պարտավորությունները՝ արտաքին պարտքերը վճարեց ԱՄՆ դոլարով:

Այդ ընթացքում, սկսած ապրիլի կեսից, ընդհուպ մինչև մայիսի 3-ը, Հայաստանում ԱՄՆ դոլարն «էժանացավ»:
Ռուսաստանի պարտքի վճարումից անմիջապես հետո (հենց հաջորդ օրը)՝ 2022թ մայիսի 5-ից սկսած, Հայաստանում ԱՄՆ դոլարը կրկին սկսեց «թանկանալ»:

Ռուսաստանը հաջորդ վճարումը պետք է կատարի մինչև 2022թ մայիսի 27-ը: Եվ, եթե վերջինս այս անգամ ևս որոշի խուսափել դեֆոլտից, ապա եկել է Հայաստանում ԱՄՆ դոլարի «էժանանալու» ժամանակը:
Ի դեպ, երեկ՝ 2022թ մայիսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկը կրկին «էժանացրեց» ԱՄՆ դոլարը, ամենայն հավանականությամբ, մինչև 2022թ մայիսի 26-ը:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը և ՀՀ Կենտրոնական բանկի գործողություններին:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան