ՀՐԱՏԱՊ․ վաղը շրջափակվելու են պետական կառույցների մի շարք շենքեր․ միայն իմանաք՝ ի՞նչ է պատրաստել ընդդիմությունը

Հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու ենք։ Հասնելու ենք նրան, որ երկրում հստակ տիրի երկիշխանություն։ Շարունակելու ենք մինչև վերջ, այս պայքարը կասեցնել հնարավոր չէ։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հերթական հանրահավաքին իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ավտոերթերը, որոնք այսօր տեղի ունեցան, լինելու են նաև վաղը։ Վաղը լինելու են նաև խաղաղ անհնազանդության միջոցառումներ ու տարբեր բողոքի ակցիաներ։ Այս ամենից հետո, նորից ու նորից հավաքվելու ենք այստեղ՝ Ֆրանսիայի հրապարակում։ Ֆրանսիայի հրապարակում կհավաքվենք կրկին 16։00-ին, ինչպես և այսօր»,- հավելեց Սաղաթելյանը։