«Մենք բոլորս հիշում ենք, թե Թուրքիան ոնց էր մինչև վերջին վայրկյանն ուզում բացել երկրորդ ճակատը, որպեսզի աջակցեր ֆաշիստական Գերմանիային։ Տասնյակ տարիներ են անցել, սակայն ոչինչ չի փոխվել, Անկարայի ախորժակը նույնն է մնացել»,- այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպես Վահե Հակոբյանը։
«Հաշվի առնելով այդ սպառնալիքները, որը գալիս է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, նորանկախ Հայաստանում 1997 թվականին կնքվեց Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական պայմանագիր, որը գործում է մինչև հիմա։ Այժմ թե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, թե մեր իշխանությունների կողմից հնչում են սպառնալիքներ, եթե այս մի բանը չզիջենք, չտանք, ապա պատերազմ կլինի։ Հիմա հարց եմ ուզում տալ` ի՞նչն է փոխվել, պայմանագիրը չեղյա՞լ է եղել, միջազգային երաշխիքներն են հեչ եղե՞լ, ՌԴ-ն միակողմանի դու?րս է եկել այդ պայմանագրից, կարծես՝ չէ, իսկ կարո՞ղ է մեր կողմն է փորձում դուրս գալ, հնարավոր է, չի բացառվում։ Սա ևս մեկ պատճառ, որպեսզի սրանք րոպե առաջ հեռանան և սեպեր չմեխեն մեր և մեր դաշնակցի միջև։ Հիմա հասկանու՞մ եք՝ ուր ենք հասել, ուր ենք գնում»,- հավելեց նա։