Նույն անձն է՝ լրագրող համարվող Նանե Իսրայելյանը, որն ընդամենը 2021-ի ամռանը գտնում էր, որ «Մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ», իսկ այժմ նա ծաղրում է փողոց դուրս եկածներին

Այս 2 նկարներում էլ նույն անձն է՝ լրագրող համարվող Նանե (Նարինե) Իսրայելյանը, որն ընդամենը 2021-ի ամռանը գտնում էր, որ «Մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ» խորը փոշմանել է նախկինում Փաշինյանին ընտրելու և նրան հավատալու համար, պայքարում էր նրա դեմ։

Իսկ այժմ՝ նա ծաղրում է նույն վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկածներին և սադրիչ հարցերով դիմում քաղաքական գործիչներին․․․

Եվ ի՞նչ ճանճ է կծել նրան․․․

Երևի թե պատճառն այն է, որ նա սկսել է աշխատել Փաշինյանին «տանիք» հանդիսացող մականունավոր օլիգարխ-գործարարի լրատվամիջոցու՞մ և մեծ գումարներ է՞ ստանում կերակրատաշտից։

Հիրավի՝ մեզ խամաճիկ վարչապետ պետք չէ և ոչ էլ խամաճիկ լրագրող է պետք։

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից