ՀՐԱՏԱՊ․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ տվյալ ճանապարհին սողանք է տեղի ունեցել․ պետք չէ երթևեկել

Մայիսի 13-ին, ժամը 17։56-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայիսի 13-ի առավոտյան Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Խոտանան գյուղում, տեղի է ունեցել սողանք, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

«Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։