ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ուսուցչուհին տեսագրել է իր սե#ական հարաբերություններն աշակերտի հետ և կադրերը հրապարակել համացանցում

ԱՄՆ Միսսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում կենսաբանության ուսուցչուհի Էմբեր Թըրնեիջը սեռական հարաբերություններ է ունեցել 17-ամյա աշակերտի հետ ավտոմեքենայի սրահում, հյուրանոցում և նույնիսկ նրա տանը:

Թըրնեիջը նաև գաղտնի տեսագրել է իրենց ինտիմ հարաբերությունները և կադրերը հրապարակել համացանցում: Նշվում է, որ կինը նաև գումար է առաջարկել դեռահասին` լռության դիմաց:

Այնուամենայնիվ, ամեն ինչ ջրի երես է դուրս եկել այն բանից հետո, երբ տղայի հայրը պատահաբար տեսել է ինտիմ տեսանյութերը որդու բջջային հեռախոսում:

Daily Star-ի հաղորդմամբ` ի սկզբանե Էմբերը հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները` պնդելով, թե ընդամենը ցանկացել է տղայի հետ հավելյալ պարապունքներ անցկացնել, իսկ վերջինս եղել է չափազանց ագրեսիվ և սկսել է «սեռական ու ֆինանսական պահանջներ ներկայացնել»՝ առանց «ոչ» բառը հասկանալու:

Այնուամենայնիվ, 43-ամյա կինը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Հաղորդվում է, որ նրա անունը նշվելու է սեռական հանցագործների գրանցամատյանում: Ամուսինը, որի հետ Թըրնեիջն ապրել էր 16 տարի, հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնալուծվել: