Շոկային բացահայտում…Նիկոլի կնոջ պատճառով մեր հարսանիքը տեղի չունեցավ. այ հենց էս պատճառով

Ես ու նշանածս պատրաստվում էինք ամուսնանալու: Դե գիտեի, որ սկեսուրս բոլորից զզվումա ու միշտ ասում էր, մեկա իրա համար ինչ կլինի: Մի խոսքով նույն բաներն էր ասում, ինչ կեղծ լուրերից լսում ու կարդում էր: Հասկացա, որ ինչքան էլ բացատրում եմ չի ազդում վրան, էլ էդ թեմաներով չէի խոսում: Բայց էս պատերազմից հետո, արդեն շունչս կտրվում էր, իրա ասածներից: Մեր բարեկամներից էլ զոհվել են պատերազմում ու ինքը ամոթ չուներ նենց բաներ էր խոսում, ոնց որ թե տենց էլ պիտի լիներ բա ու ոչ մեկ կապ չունի: Փորձեցի հանուն նշանածիս տոն չտալ ասածներին:

Հիմա էս ցույցերը, որ սկսեցին, էս թեման էլի սկսեց առօրյա մտնել ու սկեսուրս ա միշտ ոգևորված խոսում: Մի օր էլ սկսեց Նիկոլի կնոջ գովքը անել, թե բա լավա անում, ինչ անումա, սաղի աչքն էլ հանում ա: Թող տրաքվեն, թող սենց, թող նենց: Ասում եմ՝ ով տրաքվի զոհվածի ծնո՞ղը: Կամ ասում եմ քեզ ինչ ինքը, որ ուրախանում ու գովում ես, ասում եմ տեսել ես ինչքան փող ունի դրսի բանկերում, որտեղից էդքանը, ինչնա իրա համեստ, որ գովում ես: Պատերազմի օրերին հիշացնում եմ ֆենած մազերով խառերի տակ նկարվելը: Մի խոսքով, մեկա իրա համար Աննայից էն կողմ մարդ չկար: Տեսել էի, որ Նիկոլի համար գժվեն, բայց որ կնոջն էլ սենց դնեն գլխներին ու ամեն արածն էլ ասեն լավա անում, բայց որ հայրենիք ենք կորցնում ջանդամ, չդիմացա: Էնքան են պառակտել էս ժողովրդին Նիկոլն ու իրա պեսները, որ արդեն լեզու չես գտնում: Ընտանիքներ են քանդվում: Ես հասկացա, որ մեր հետագա համատեղ կյանքը բարդա լինելու, եթե նա տարրական բանը չի հասկանում ու գտնումա, որ դրանք մարդ ու կնիկ լավ են անում ինչ անում են: Նշանածիս ասեցի, եթե դու էլ ես սենց նանտարբեր մամայիդ պես, ես անելիք չունեմ ձեր հետ: Մատանիս դրեցի ու դուրս եկա: