ՀՐԱՏԱՊ․ Զուգուշացեք Mobile center խանութների հետ ցանկացած առնչությունից, այն վտանգավոր է ․․․․

Mobile center-ի տերերը միամիտ հաճախորդների վրա միլիոններ են աշխատում` իրենց անորակ ապրանքը ծախելով և չկրելով որևէ իրավական ու բարոյական պատասխանատվություն: Ես էլ շատերի նման մինչև հեռախոս գնելը լսել էի, որ Mobile center-ից հեռախոս գնել չարժի, որովհետև շատերից էի լսել, որ այդ ընկերության խանութներում իրացվում են անորակ հեռախոսներ:

Բայց ինչպես շատ հաճախ է լինում՝ մտածեցի, որ այդ խոսակցությունները հնարավոր է չարակամների կամ մրցակիցների կողմից են տարածվում՝ մրցակից ընկերությանը սևացնելու համար, մինչև որ անձամբ չհամոզվեցի այդ խոսակցությունների ճշմարտացիության մեջ: Նոյեմբեր ամսին գնեցի Samsung ֆիրմայի բավական թանկ հեռախոս, բայց այն աշխատեց ընդամենը մի քանի ամիս:

Երբ երաշխիքի մեջ գտնվող հեռախոսի հետ կապված խնդիրներ առաջացան դիմեցի այն խանութին, որտեղից գնել էի հեռախոսը․ այնտեղից, ի զարմանս ինձ, խորհուրդ տվեցին զանգահարել Samsung-ի գլխավոր գրասենյակ,կամ դիմել Samsung-ի Երևանում գործող սպասարկման կերնտրոն: Զարմանքս ավելի մեծացավ, երբ սպասարկման կենտրոնից ինձ հայտնեցին, որ չեն կարող վերանորոգել, քանի որ Ուկրաինայում պատերազմ է, Ռուսաստանից պահեստամասեր չեն գալիս, և անորոշ ժամանակով հեռախոսը պետք է մնա սպասարկման սրահում: Իմ համառ պնդումներից հետո՝ հղում անելով սպառողի մասին օրենքը որոշակիացվեց՝ հեռախոսը 21 օր պետք է մնա սպասարկման կենտրոնում: Բնականաբար 21 օրը լրացել է ու հեռախոսը ոչ փոխարինվել է նորով, ոչ վերանորոգվել է, և մինչև օրս չեն վերադարձրել, քանի որ իրենց տրամաբանությամբ Ռուսաստանում դեռ պատերազմ է:

Samsung-ը Հարավկորեական ընկերություն է, թե ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը դժվար է հասկանալ: Հետո սկսեցի ուսումնասիրել ֆեյսբուքը, և հասկացա, որ մինչև պատերազմն էլ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ նույնատիպ խնդիրներն են ունեցել Mobile center ընկերության հետ:

Կարդացի բազմաթիվ քցված ու խաբված մարդկանց պատմություններ, որոնք իմ նման հեռախոս են գնել Mobile center-ից, և որոնք դեռ երաշխիքի մեջ՝ սկսել են վատ աշխատել, կամ ընդհանրապես չաշխատել: Մարդիկ դիմել են ընկերության գրասենյակներ, բայց խնդիր ունեցող հեռախոսները ամիսներով, կամ վերանորոգումից հետո ավելի վատ են աշխատել: Քանի որ այն ժամանակ դեռ Ուկրաինայում պատերազմ չկար՝ ենթադրում եմ, որ նրանց էլ, այսպես, ասած ցրել են Սիրայում ընթացող պատերազմին հղում անելով, կամ օրինակ Բրեքսիթով:

Օրինակ՝ Նարինե Ավետիսյան անունով օգտատերը գրում է, որ երեք անգամ հեռախոսը տվել է վերանորոգման, բայց երեք անգամ էլ իրեն տվել են չաշխատող հեռախոս, և նա իր ընկերներին ու ծանոթներին կոչ է անում չհավատալ և չօգտվել այդ ընկերությունից:

Նարինե Մայիլյան անունով օգտատերն էլ պատմում է իր գլխին եկածը՝ գնել է Samsung A 72 հեռախոս, խնդիրներ է ունեցել նախ ձայնի հետ, հետո ականջակալները սկսել են չմիանալ: Դիմել է ընկերությանը, ասել են՝ 20 օրով պետք է վերցնենք վերանորոգման, սակայն նա չի ցանկանում վստահել ընկերությանը, քանի որ լսել է բազմաթիվ դեպքեր, երբ այսպես կոչված վերանորոգումից հետո հեռախոսը ընդհանրապես դադարել է աշխատել:

Նարինեն խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի նման իրավիճակում:

Անձամբ ես ընդհանարապես խորհուրդ կտամ Mobile center-ի մոտից քայլելիս անցնել դեպի հակառակ մայթ: Որովհետև անձամբ ես այդպես եմ վարվում: Այդ ընկերությունն ու նրա աշխատակիցները այնպես են հարաբերվում հաճախորդների հետ, որ տպավորություն է ստեղծվում, թե մի բան էլ մենք ենք պարտք, որ իրենց խանութից ապրանք ենք առել:

Ստեղծված վիճակը Հայաստանում ցանկացած ոլորտում տիրող ամենաթողության մթնոլորտի հետևանքն է: Ուղղակի ընկերություններ կան, որոնց տերերն ու կառավարիչները զուտ անձնական բարեկրթությունից և քաղաքացիների նկատմամբ ունեցած պատասխանատու վերաբերմունքից ելնելով չեն չարաշահում այդ ամենաթողությունը, իսկ մյուսները, ինչպիսին Mobile center-ն է, ուղղակի թաղված է դրա մեջ: Այնպես որ, որքան Mobile center-ից հեռու՝ այքան խաբեությունից ու խաբված լինելու զգացողությունից հեռու:

Շատերը Mobile center-ը կապում են բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կամ նրա մերձակա շրջապատի հետ:
Գուցե այն պատճառով, որ Ալեքսանյանի անունը անորակ ապրանքի խորհրդանիշ է, իսկ գուցե այն պատճառով, որ նա իր մերձակա շրջապատի հետ ցանկացած իշխանության օրոք այնքան անպատիժ է, որ կարող է անորակ ապրանք վաճառել, ու դրա համար նրա ընկերությունները չեն ենթարկվի որևէ պատասխանատվության: Հնարավոր է երկուսն էլ միասին:

Հ/Գ․ Բոլոր նրանք, ովքեր տուժել են Mobile center ընկերությունից գնումներ կատարելիս, կարող են նամակներ գրել ArmԼife.am կայքի ֆեյսբուքյան էջին․ հետևողական կլինենք խնդիրը բարձրաձայնելու և սպառողի շահերը պատշաճ ուշադրության արժանացնելու հարցում:

Նյութը պատրաստեց` Ռուզաննա Ստեփանյանը