Սե#uապաթnլnգը բացատրել է միանգամից մի քանի հnգու հետ հարաբերություններ nւնենալnւ տենչը

Հոգեթերապևտ, սեքսապաթոլոգ Ալեքսեյ Վիլկովը նշել է այն հիմնական պատճառները, թե ինչու են մարդկանց գրավում հարաբերությունները միանգամից մի քանի զուգընկերների հետ։ «Արգումնետներ և փաստեր»-ին տված հարցազրույցում նա խոսել է նաև պոլիամորիայի և պոլիգամային հարաբերությունների հիմնական տարբերության մասին։

Բժիշկը բացատրել է, որ պոլիամորիան աշխարհայացք է, որը ենթադրում է բաց հարաբերություններ: Զուգընկերները կամավոր հրաժարվում են խանդից և վայելում են միմյանց զուգահեռ հարաբերությունները: Ըստ Վիլկովի՝ պոլիամորային հարաբերությունների պատճառները շատ են. դրա մեջ մտնում են լիբիդոյի բարձր մակարդակ ունեցող մարդիկ, ինչպես նաև նրանթ, ովքեր չեն կարողանում լիովին վստահել մեկ զուգընկերոջը և թույլ տալ իրենց կապվել նրա հետ։

Մասնագետը վստահ է, որ ավելի հաճախ պոլիամորիան ընտրում են երիտասարդները, որոնց բնորոշ է որոշակի աստիճանի ինֆանտիլիզմ և անհասություն։ «Նման մարդիկ հակված են վախ զգալ ավելի սերտ, ավելի լուրջ, ինչպես ասում են, հարաբերություններից: Սա պատասխանատվությունից փախչելու ձև է։ Հետևաբար, նրանք փնտրում են իրենց` իրենց սեքսուալության և երևակայությունների իրականացման որոնման մեջ»,- բացատրել է հոգեթերապևտը:

Միևնույն ժամանակ, Վիլկովը հավելել է, որ պոլիամորիան ոչ մի կապ չունի ընտանեկան կապերի և արժեքների հետ, և տարիքի հետ, քանի որ կյանքի արժեքները վերագնահատվում են, դրա հակումը վերանում է։ Սա է նրա հիմնական տարբերությունը բազմակնությունից, որը ենթադրում է նման ամուսնական միություն, երբ ամուսիններն ունեն մի քանի զուգընկերներ, որոնց հաճախ փոխում են և այս փաստի շուրջ համաձայնության չեն գալիս միմյանց հետ։