ԲԱՑԱՌԻԿ․ Պարզվում է՝ այս տիկինը, Նիկոլից բացի, ժամանակին սիրել է նաև Լուկաշենկոյին

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվում է, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիկոլից բացի, ժամանակին սիրել է նաեւ Լուկաշենկոյին:

Այո, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը միայն հայկական բռնապետությունը չէ, որ սիրել եւ գուրգուրել է։ Սույն տիկինը 2015-19 թվականներին Բելառուսում ԵՄ դեսպանն է եղել ու նույնքան հիացած է եղել բռնապետ Լուկաշենկոյով։ Որոշեցի թերթել ԵՄ դեսպանի՝ բելառուսական գաստրոլների տարիների հարցազրույցներն ու պարզվում է՝ Լուկաշենկոն մի հիանալի մարդ է, իսկ Բելառուսը հաստատուն քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն։

Ավելին, երբ 2016 թվի մի հարցազրույցում լրագրողը հարցնում է Անդրեա Վիկտորինին՝ «համաձա՞յն եք ձեւակերպմանը, որ Լուկաշեկնոն Եվրոպայի վերջին դիկտատորն է», մեր «ժողովրդավար» մորաքույրն իր անհամաձայնությունն է հայտնում իր ընկեր Լուկաշենկոյի հասցեին արված «ծանր մեղադրանքին»։

Ի դեպ, 2015-19 թվականներին Բելառուսում ժողովրդավարություն տարածող տիկինը, ով, ըստ բրյուսելյան մեր աղբյուրների, բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել Բատկայի հետ, Բրյուսելում մի քանի անգամ հայտնվել է դիվանագիտական սկանդալների մեջ, երբ թաքցրել եւ Բրյուսել չի զեկուցել, կամ՝ «լայթսի» մեջ է զեկուցել Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված իրական պատկերը։

Հա, ի դեպ, իր մեկ այլ հարցազրույցում տիկինը պատմել է իր մի երազանքի մասին՝ «երբ Բելառուսի հետ ԵՄ վիզան դառնա 35 եվրո, ես մի ամբողջ բաժակ շամպայն եմ խմելու»։

Ոնց որ թե հասկացանք, որ սա՛ է արեւմտյան ժողովրդավարությունը, երբ ըստ նպատակահարմարության՝ Լուկաշենկոն կարող է դառնալ Նելսոն Մանդելա, հետո՝ Ներոն ու Դրակուլա, իսկ նիկոլական Հայաստանը դեռ որ ժողովրդավարության բաստիոն է։

Բնականաբար, մինչեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն ու Արցախը Ադրբեջանին հանձնելը»։