ՀՐԱՏԱՊ․ հոսպիտալացվել է կապկի ծաղկի կասկածանքով առաջին հիվանդը, որը․․․

Ավստրիայում հայտնաբերվել է կապկի ծաղկով վարակվելու կասկածանքով առաջին դեպքը: Այս մասին հայտնում է ORF հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով առողջապահության տեղական մարմինները, վարակման կասկածանքով դեպքը հայտնաբերվել է Վիեննայում, 35-ամյա տղամարդու մոտ, լույս կիրակի գիշերը նրան տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդու մոտ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում և դեմքի բշտիկներ:

Տղամարդու վիճակի մասին ստույգ տվյալներ կստացվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի, հաղորդում է հեռուստաալիքը: