Մայիսի 27-ից Հայաստանում դոլարը կրկին «կթանկանա», իսկ․․․

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանն արտարժույթով արտաքին պարտքերի հաջորդ վճարումը պետք է կատարի մայիսի 27-ին:

Հայաստանում մինչ այդ էլ «էժան» դոլարը կրկին «էժանացավ»: Դա նշանակում է, որ մայիսի 27-ին ևս (այնպես, ինչպես մայիսի 4-ին) Ռուսաստանը կկարողանա արտարժույթով վճարել արտաքին պարտքերը և ըստ այդմ, դեֆոլտի չի գնա:
Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որոնք ապրելու են անարտարժույթ Հայաստանում:
Առանց դոլար Հայաստան:

ՀԳ. Մայիսի 27-ից Հայաստանում դոլարը կրկին «կթանկանա» ….. մինչև Ռուսաստանի հաջորդ վճարումը:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը»: