ՇՏԱՊ․ Արթուր Վանեցյանը կզրկվի՞ ծնողական իրավունքից

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր տեսա պարոն Ա․Վանեցյանի հրապարակավ հրճվանքը իր երկու տարեկան երեխայի հնչեցրած կարգախոսով։

Կարծիքս․ նորմալ պետություններում հասարակությունն ու պետական ինստիտուտները արժեքավորում են երեխաների կրթությունը, դաստիարակությունը, արժեքային համակարգի ձևավորումը, պաշտպանում են նախադպրոցական տարիքի փոքրիկների հոգեկան և ֆիզիկական առողջությունը։

Եվ եթե լինեինք այդպիսի պետություն, ապա պարոն Վանեցյանը հանրային պարսավանքի կարժանանար, իսկ համապատասխան մարմինները կսկսեին ուսումնասիրել պարոն Վանեցյանի ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, և այդ ուսումնասիրության արդյունքում հայրիկը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից»։