ՀՐԱՏԱՊ․ կրակոցներ սահմանին․․․

Արդաբիլի նահանգապետարանի անվտանգային հարցերով վարչության պետը հայտնել է, որ Իրանի սահմանապահները Փարսաբադի շրջանում փոխհրաձգության մեջ են մտել Ադրբեջանի քաղաքացու հետ, որը փորձում էր 10 կգ թմրանյութով հատել սահմանը:

Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը: Ըստ պաշտոնյայի՝ մաքսանենգը կրակել է իրանցի սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել, և Ադրբեջանի քաղաքացին սպանվել է: